top of page

Ես միշտ համարում եմ, որ նախարարները պետք է լինեն տեխնոկրատ և պրոֆեսիոնալ. Արկադի Խաչատրյան

Jan 20, 2021
1 min read

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը անդրադառնալով առողջապահության նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի նշանակմանը ասաց. «Քանի որ ես կորոնավիրուսի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն եմ, չեմ ուզում որեւէ կանխակալ հայտարարություն անել եւ գնահատականներ տալ: Հանձնաժողովն իր աշխտանքի արդյունքում գնահատականներ կտա, թե որ մասերով ենք տապալվել, որ մասով ենք թերացել, ինչ խնդիրներ ունենք եւ ինչ է պետք անել, որ ապագայում դա թույլ չտանք:

Ես միշտ համարում եմ, որ նախարարները պետք է լինեն տեխնոկրատ եւ պրոֆեսիոնալ: Եթե Անահիտ Ավանեսյանը բժշկական կրթություն կամ մեծ կառավարման փորձ չունի, ապա տեխնոկրատ համարել դժվար է: Կտեսնենք, թե ինչպիսի նախարար կլինի նա: Հիմա շատ ծանր ժամանակահատված է, հասկանում ենք, որ անցած տարին առողջապահական համակարգի համար չափազանց բարդ տարի է եղել: Հիմա խոսքը ինստիտուցիոնալ կառավարման եւ համակարգի զարգացմանը միտված կոնկրետ ռազմավարությունների մասին է»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելով նշանակվեց վարչապետի աշխտակազմի ղեկավար, ԼՀԿ պատգամավորն ասաց. «Ես չեմ ուզում անդրադառնալ առանձին անհատների տեղափոխմանը: Միայն այն խոսքը, որ կառավարությունը պետք է լինի տեխնոկրատ, ամեն ինչ իր մեջ ամփոփում է»:

 
 
 

Comments


bottom of page