top of page

Թրամփը ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար

Sep 22, 2020
1 min read

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար: Այս մասին Թրամփը տեսաուղերձով հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, փոխանցում է RIA Novosti լրատվականը:

«Վիրուսի տարածման առաջին օրերին Չինաստանը դադարեցրեց ներքին ուղևորությունները, միևնույն ժամանակ, թույլ տալով ինքնաթիռներին լքել Չինաստանի տարածքը և վարակել աշխարհին…ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին, իր գործողությունների համար»,- ասել է Սպիտակ տան առաջնորդը: Նա նաև մեղադրել է Չինաստանին և առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կեղծ հայտարարություններ անելու մեջ՝ վիրուսը չի փոխանցվում մարդուց մարդուն, ինչպես նաև, որ առանց ախտանիշների մարդիկ չեն փոխանցում վիրուսը:

 
 
 

Comments


bottom of page