top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Այսօր մենք բոլորս հայ ենք». Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ


Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև քաղաքային խորհրդի անդամները մամուլի ասուլիս են հրավիրել՝ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել Արցախի Հանրապետություն Ադրբեջանի դաժան, չհրահրված ներխուժումը կանգնեցնելու համար: Քաղաքական գործիչները նաև կոչ են արել դատապարտել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից սիրիացի և լիբիացի ահաբեկիչներին հակամարտությունում ներգրավելը:

Քաղաքական գործիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Արցախին, ինչպես նաև ԱՄՆ-ի հայ համայնքին: Միջոցառման նախաձեռնողներից է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը: «Այսօր Լոս Անջելեսում մենք բոլորս հայ ենք: Ոչ միայն այն պատճառով, որ Լոս Անջելեսն ունի այդքան նշանակալի ամերիկահայ համայնք: Այսօր մենք բոլորս հայ ենք, որովհետև մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ագրեսիայի զոհերին: Այսօր մենք բոլորս հայ ենք, որովհետև կանգնած ենք նրանց կողքին, ովքեր ողբում են իրենց ընկերների և հարազատների կորուստը: Այսօր մենք բոլորս հայ ենք, որովհետև երբ միջազգային հանրության մեկ անդամ ագրեսիայի զոհ է դառնում, մենք բոլորս ենք ագրեսիայի զոհ դառնում: Զարմանալի չէ, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումները սկսվել են անցյալ շաբաթ, որովհետև աշխարհում այս պահին տարբեր ճգնաժամեր կան: Ագրեսորները մտածեցին, որ բոլորը չափազանց զբաղված են, և աչք կփակեն դրա վրա: Ագրեսորները մտածեցին, որ գործողություններ չեն ձեռնարկվի, էական միջամտություն չի լինի, ոչ ոք նրանց չի կանգնեցնի: Ցավոք, այդ կանխատեսումներն այնքան էլ սխալ չեն եղել, այդ պատճառով մենք այսօր կանգնած ենք այստեղ… Որտե՞ղ է Միացյալ Նահանգները: Մենք չենք կարող աչք փակել, մենք համաշխարհային բեմում առաջնորդներ ենք, և ժամանակն է, որ մեզ դրան համապատասխան պահենք: Եվ երբ կան տեղեկություններ, որ Թուրքիան, հնարավոր է, օգտագործել է F-16 կործանիչներ, որոնք մենք ենք վաճառել Թուրքիային, մենք պետք է հետաքննենք դա, և եթե դա ճիշտ է, դա պետք է լուրջ հետևանքներ ունենա Թուրքիայի կառավարությանը տրվող մեր ապագա ռազմական օգնության վրա»,- ասել է Լոս Անջելեսի քաղաքային Փաստաբան Մայք Ֆյուերը: Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտել են մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչներ:

0 comments

Commentaires


bottom of page