Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն
Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է.
«Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ,
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վեհափառ Տեր,
Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք և արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի կարևորագույն ինստիտուտներից է, մեր
ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել եւ որպես ազգային հոգեւոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով: Այդ որոշումները հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետեր են, որովհետեւ պետականության անկման շրջանում հենց Հայ առաքելական եկեղեցին դարձավ մեր ինքնության միջնաբերդը, հենց եկեղեցական համայնքներն են
պահել և պահպանել վերստին պետություն ունենալու մեր ժողովրդի երազանքն ու մղումը, և այսօրվա մեր
պետականությունը այդ երազանքի իրագործումն է:
Եվ հետեւաբար՝ մեր բոլորիս պարտքն է պահպանել և ուժեղացնել այդ երազանքը, մեր լուման ներդնել նրա
հզորացման գործին, բայց այդ ամենը հնարավոր չի լինի առանց հավատի: Նաև սրանում է Վեհափառ Հայրապետի առաքելությունը՝ ուժեղացնել քաղաքացիների հավատը՝ Աստծո, պետականության, ազգային արժեքների, սեփական ուժերի և ապագայի նկատմամբ, խրախուսել իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը:
Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգևի՝ այս բարձր առաքելությունն իրականացնելու համար: Որդիական հարգանքով՝
Նիկոլ Փաշինյան»:
Comments