Ալեքսեյ Նավալնիին հոսպիտալացրել են թունավորման կասկածանքով. Նա վերակենդանացման բաժանմունքում է

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխել թունավորման կասկածանքով, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, փոխանցում է tvrain.ru-ն։
Յարմիշի խոսքով՝ Նավալնուն վատացել է ինքնաթիռում, երբ նա Տոմսկից Մոսկվա էր թռչում։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, Ալեքսեյ Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են №1 շտապօգնության հիվանդանոց: Այնտեղ ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Նավալնին ծանր, բայց կայուն վիճակում է։
Ավելի ուշ մամուլի քարտուղարը հավելել է, որ Նավալնիին, հավանաբար, թունավորել են թեյին խառնված մի բանով։ «Դա միակ բանն է, որ նա խմում էր առավոտից։ Բժիշկներն ասում են, որ տոքսինն ավելի արագ է ներծծվել տաք հեղուկի միջոցով։ Այժմ Ալեքսեյը անգիտակից վիճակում է», - հայտնել է նա Twitter-ում։ Նավալնիին միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին։




Comments