top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղըզստանի ընտրություններում ԱՊՀ միջազգային դիտորդների խմբի համակարգող

ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղըզստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջազգային դիտորդների խմբի համակարգող:

Ներկայումս միջազգային դիտորդական խմբի ձեւավորումը շարունակվում է, որում կընդգրկվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից երկրների պատգամավորները:


ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդները` Խորհրդի քարտուղարության աշխատակիցների եւ Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի փորձագետների կազմից, սեպտեմբերի 6-9-ը Օշ եւԲիշքեկ քաղաքներում խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ մոնիտորինգ են անցկացրել:


Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ի հոկտեմբերի 4-ին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page