top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը կոչով է դիմել

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր կայացած ասուլիսին մասնակցել է նաև Արիության մեդալով հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը:

«Իմ կոչն այն է, որ բոլորս կանգնենք մեր երկրի կողքին, մեր բանակի կողքին և պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված, այլ կենդանի հերոսներ: Բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ աջակցությամբ, ինչ-որ կերպ օգնել մեր բանակին, մեր երկրին, մեր հիմնադրամին, պետք է այդ ամենը կատարեն: Բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություն լսելով կամ պտտվելով՝ մենք չենք օգնում կամ ոգևորում մեր զինվորներին: Բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել ու պետք է լինենք»,- ասել է Արտակ Հովհաննիսյանը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page