top of page

Ակցիա ԳԹԿ-ի դիմաց (տեսանյութ)

Jul 21, 2020
1 min read

Այսօր, բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները կրկին հավաքվել են ԳԹԿ-ի դիմաց։ Նրանք բողոքում են ընդունելության կարգից և պահանջում են հարցին լուծում տալ։

«Տղաս առաջին հայտով նշել է իրավաբանական ֆակուլտետ և ստացել է 15,75 բալ։ Ես չեմ ուզում միայն իմ տղայի համար ասել, քանի որ կան դիմորդներ, որոնք տղայիցս բարձր են ստացել՝ 18,75 բալ և ընդամենը չորս հայտ լրացնելով՝ չեն ընդունվել»,- այս մասին ասաց ծնողներից մեկը։

«Թող նախարարը կառավարության նիստում հարց բարձրացնի, որ տեղեր հատկացնեն ամենալավ դիմորդների համար, որոնք բարձր գնահատականներ են ստացել։ Դրանից և՛ պետությունն է շահում, քանի որ վճարում ենք, և՛ դիմորդները։ Այնուհետև՝ առաջին կիսամյակից հետո, լուրջ քննություն թող անցկացնեն և ովքեր վատ կտիրապետեն իրենց մասնագիտական առարկաներին, նրանք թող դուրս մնան»,- առաջարկեց ծնողը։


 
 
 

Comments


bottom of page