Search

ԱԱՏՄ-ն դիտարկում է անվտանգության կանոնները բժշկական հիմնարկներում


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում եւ վիրուսի ախտորոշման թեստավորմամբ զբաղվող լաբորատորիաներում։ Ըստ պարետի համապատասխան որոշման՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) կիրականացնի նոր մասնագիտական խումբը՝ նաև ԱԱՏՄ մասնագետների ներգրավմամբ։ Նախորդիվ՝ ԱԱՏՄ-ն տեղեկացրել էր, որ հանրապետությունում իրականացվող լայնածավալ ստուգայցերի արդյունքում համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնների հաճախակի խախտումներ են գրանցվել, մասնավորապես, նաեւ ստոմատոլոգիական կենտրոններում։ Այս հիմքով՝ վերջինների տասնյակ կասեցումներ են եղել։ Դրանց հաջորդել ու հաջորդում են կրկնայցերը։ Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը՝ ԱԱՏՄ-ն, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, քայլեր է ձեռնարկում։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png