Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում արդեն 10 օր. ՍԱՏՄ
- Aug 23, 2020
- 1 min read

Կիրակի օրվա ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի մասնագետների վերջին շրջանի լայնածավալ մշտադիտարկումների հետ միասին,
գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել հանրապետության ողջ տարածքում:
ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան գոտիներում: Խախտումներ պրակտիկորեն չկան:
Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու արձանագրված շոշափելի դրական արդյունքը:







Comments