top of page

Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ


Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, օգոստոսի 26-ին անցկացվել է Արցախի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ, որի աշխատանքներին, մասնակցել են նաև Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:


«Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր է արձանագրել դրական տեղաշարժեր՝ վերը նշված ուղղություններում: Ըստ այդմ նախանշվել են իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունները և սահմանվել դրանք կյանքի կոչելու հստակ ժամանակացույցերե,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

 
 
 

Comments


bottom of page