Իրանը մանրամասն ծրագիր է մշակել ԼՂ-ում ռազմական գործողություններին վերջ դնելու համար
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը մանրամասն ծրագիր է մշակել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին վերջ դնելու համար: Պաշտոնյան նաև հայտնել է, որ Իրանն իր սահմանները բաց կպահի «ոչ ռազմական ապրանքների» փոխադրման համար:
![](https://static.wixstatic.com/media/32d91f_d9749464af4e49e89a29e75ac59b6eb3~mv2.jpg/v1/fill/w_800,h_450,al_c,q_80,enc_auto/32d91f_d9749464af4e49e89a29e75ac59b6eb3~mv2.jpg)
Խաթիբզադեն անդրադարձել է սոցցանցերում հայտնված այն տեսանյութերին, որտեղ իբրև թե երևում են Հայաստանի համար նախատեսված ռազմական սարքավորումներ: Նա ևս մեկ անգամ հերքել է դրանց իսկությունը: «Իրանը ճանապարհ է Հայաստանի համար, և մենք պարտավորվել ենք ոչ ռազմական ապրանքների համար այդ տարանցիկ ուղին պահել Հայաստանի կառավարության և ժողովրդի համար՝ հիմնվելով հարևանի բարի կամքի վրա»,- ասել է Խաթիբզադեն:
Comments