top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեմ է հակաիրանական պատժամիջոցների վերականգնմանը ․ՌԴ ԱԳՆ


«ԱՄՆ-ը շարունակում է  շահարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին նկրտումերը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը։

Դիվանագիտական ​​գերատեսչությունը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկել որևէ գործողություն, որը կհանգեցնի հակաիրանական պատժամիջոցների վերսկսմանը:Ինչպես նշվում է, եվրոպական երեք երկրներ ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան  հակառակ Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, հրաժարվում  են վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք չեղյալ են հայտարարել 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը շարադրված էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւում, որով վավերացվել է Իրանի հետ 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը: Համաձայն այս կետի, պայմանագրի պայմանները չկատարելու դեպքում դրա մասնակիցներից ցանկացածը կարող է պահանջել վերականգնել պատժամիջոցները, իսկ մյուս կողմերը չեն կարող վետո դնել այդ պահանջի վրա: Այնուամենայնիվ, 2018-ին համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալու պատճառով, Եռյակը  կարծում է, որ Վաշինգտոնն այլևս իրավական հնարավորություն չունի պահանջելու վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ: Սպիտակ տունը համոզված է, որ Վաշինգտոնն իրավունք ունի օգտագործել այդ մեխանիզմը, քանի որ մասնակցել է բանաձևի ստորագրմանը:

«Նրանք Վաշինգտոնի պահվածքը  համարեցին լուրջ հարված Անվտանգության խորհրդի հեղինակությանը և բացահայտ անտեսման դրսևորում նրա որոշումների և, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, ինչն անընդունելի է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Անվտանգության խորհրդի մյուս անդամների համար:


Հիմա պնդել, որ Իրանի դեմ պատժամիջոցների բանաձևերը վերականգնվել են,նշանակում է ցանկալին իրականություն ներկայացնել»,-եզրափակել է ԱԳՆ-ն:

0 comments

Comments


bottom of page