top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը հումանիտար հրադադարի մասին՝ կոչ անելով կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ինտենսիվ քննարկումների մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ հնարավորինս շուտ աճյունների և կալանավորվածների վերադարձման կարգի և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ տրամադրել բոլոր անհրաժեշտ անվտանգության և նյութատեխնիկական ապահովումները»:

0 comments

Comments


bottom of page