Search

Արցախի հարցի կարգավորման ամենաճիշտ և ամենաազդու միջոցը ԱՀ անկախության ճանաչումն է. Հ.Յ.Դ. Բյուրո


Հ.Յ.Դ. Բյուրոն հայտարարություն է տարածել, որում կոչ է արել ողջ աշխարհում շարունակել բողոքի գործողությունները: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր՝ ժամը 12։00-ից սկսած, ուժի մեջ է մտել մարդասիրական նպատակներով հրադադարը Արցախ-ադրբեջանական շփման գիծի երկայնքով։ Հրադադարի վարչակարգի հարաչափերը (parameters) դեռ պիտի ճշտվեն։ Ռազմաճակատի երկայնքով այս արդեն խախտվող հրադադարը չի վերաբերում, չի կարող վերաբերել արտաքին ճակատում, միջազգային հանրության մոտ մեր աշխատանքներին, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ռազմական գործողություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը, Թուրքիան շարունակում է անվերապահ աջակցություն հայտնել Ադրբեջանին՝ նաև ռազմաճակատի ուղղությամբ։ Աշխարհով մեկ պետք է շարունակենք մեր բողոքի գործողություններն ու քաղաքական-հարաբերական աշխատանքները, շեշտելով՝ Արցախի հարցի կարգավորման ամենաճիշտ, ամենաարդար և ամենաազդու միջոցը՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է. Ադրբեջանը պետք է իր կողմից վերահսկվող տարածքներից հեռացնի միջազգային ահաբեկչության վարձկաններին, որոնք այնտեղ են հասել Թուրքիայի նախաձեռնությամբ ու կարգադրությամբ. Թուրքիան որպես հակամարտության կողմ հանդես գալու իր բոլոր ջանքերի պատճառով պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից. Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն՝ ամբողջ տարածաշրջանի կայունությանը հարվածող  իր ոտնձգությունների պատճառով։ Այս հրադադարը դեռ չի նշանակում, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի կողմից սանձազերծված պատերազմը ավարտված է. պատերազմը շարունակվում է, եթե նույնիսկ համեմատաբար մեղմացել են կրակոցները, ռմբակոծումներն ու հրետակոծումները։ Քաղաքական-քարոզչական աշխատանքներին զուգահեռ, ամբողջ հայությունը պետք է շարունակի նույն թափով մասնակցել պատերազմի հետևանքներին դիմակայելու համար՝ համահայկական և Հայաստան-Արցախի համար անհրաժեշտ մարդասիրական օժանդակության առաքումներին, որոնք համադրվում են պետական համապատասխան կառույցների հետ»։ Այս պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու և հաղթանակն ամրագրելու պահը հիմա է։ Բոլորս՝ ի զեն, յուրաքանչյուրս՝ իր հնարավորությունների առավելագույնը տալով»։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png