top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ժաննա Անդրեասյանը` ռեկտորի ընտրության վերաբերյալ


«Քննարկվեց ռեկտորի ընտրության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև արտակարգ դրությունն արդեն իսկ ունեինք ռեկտորի ընտրության սկսված գործընթաց: Որոշում կայացվեց հարցում ուղարկել արդարադատության նախարարություն և իրավաբանական ֆակուլտետին՝ հասկանալու համար, թե որ մոտեցումն է առավել իրավաչափ՝ նոր մրցույթի հայտարարումը, թե՞ արդեն իսկ սկսված մրցույթի շարունակությունը: Կսպասենք պատասխանին. ինչպես իրավական տեսանկյունից ճիշտ կլինի, այնպես էլ կվարվենք»,- այս մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հարցին, թե նախընտրելի թեկնածու կա՞ նախարարի և նախարարության կողմից, Անդրեասյանը պատասխանեց, որ նախընտրելի թեկնածուն նա է, որն ընդունելի է բուհի կողմից:

0 comments

Comments


bottom of page