top of page

Զոհվել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ևս երկու սան

Oct 12, 2020
1 min read

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը և Գևորգ Մուրադյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Գոռը սովորում էր բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության հեռակա բաժնում, Գևորգը միջին մասնագիտական 2016-2019 թթ. կրթական ծրագրի շրջանավարտ էր։ «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված հերոսների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page