top of page

Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին

  • Aug 26, 2020
  • 1 min read

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ազատվել է աշխատանքից։ Նա այդ մասին հայտնել է Facebook–ի իր էջում։

«Տեղեկացնում եմ, որ մամուլի քարտուղարին իրավունքի ուժով նշանակում և ազատում է նախարարը։ Ֆելիքս Ցոլակյանն օգտվել է օրենքի ընձեռած հնարավորությունից»,– գրել է Զարգարյանը։

Զարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին համագործակցության համար, մաղթել արգասաբեր գործունեություն։

Նշենք, որ Էդմոն Զարգարյանը ԱԻ մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ.–ի մարտի 18–ից։






 
 
 

Comments


bottom of page