ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի մեջ լինել իր օտարերկրյա գործընկերների հետ
- Sep 27, 2020
- 1 min read
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի մեջ լինել իր օտարերկրյա գործընկերների հետ: Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները»:








Comments