top of page

ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է թուրք վարձկանների` Արցախի դեմ պայքարում ներգրավվելու մասին լուրերը

Sep 2, 2020
1 min read

Հայկական կողմը ստուգում է լուրերը` արդյո՞ք Թուրքիան Աֆրինից և Ազազից թուրք վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան Արցախի դեմ պայքարում ներգրավվելու համար։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին։

«Այս տեղեկությունն իսկապես մտահոգիչ է, և մենք ճշտում ենք դրա իսկությունը։ Հարցն այն է, որ նման վտանգ կարող է սպառնալ»,–ասաց Նաղդալյանը։


Նրա խոսքով` հաշվի առնելով Ադրբեջանի կրոնական ծայրահեղականներին ներգրավվելու և Թուրքիայի` այլ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը, ապա Թուրքիան կարող է նման քայլի դիմել։ 

Նաղդալյանը նշեց, որ այս ամենը նկատի ունենալով էլ Հայաստանը նման հարցերին շատ զգայնությամբ է վերաբերվում։

Նաղդալյանն անդրադարձավ նաև գերմանական Spiegel ամսագրի հրապարակմանը, ըստ որի` հուլիսին Թուրքիան իր օդային տարածքով արգելել էր թռչել գերմանական օդանավին` դեպի Հայաստան հայ խաղաղապահներին տեղափոխելու համար։ ԱԳՆ խոսնակը նշեց, որ որքանով տեղյակ է` ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հերքել այս տեղեկությունը։

«Դատապարտելի է, որ Թուրքիան արդեն իսկ խոչընդոտում է ՆԱՏՕ և ՄԱԿ շրջանակներում խաղաղապահների գործողությունները` ելնելով իր հակահայկական դիրքորոշումներից։ Այս հարցի մասին դիվանագիտական խողովակներով մենք տեղեկացրել ենք մեր միջազգային գործընկերներին»,–ասաց Նաղդալյանը։




 
 
 

Comments


bottom of page