top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը




Հայկական PR ասոցիացիան 2016 թվականից իրականացնում է ոլորտային գիտական հետազոտություններ, որոնց արդյունքներն ամփոփվում են Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ։

Հայկական PR ասոցիացիայի գիտահետազոտական կենտրոնը տարվա ընթացքում ուսումնասիրում է տարբեր ոլորտներում հանրության ուշադրությանն արժանացած ծրագրերն ու նախաձեռնությունները, իրականացված արշավներն ու հնարքները, պետական հաստատությունների կողմից վարվող հաղորդակցային քաղաքականությունը, հանրային կապերի մասնագետների աշխատանքը, զանգվածային լրատվության միջոցների և հանրային կապերի մասնագետների փոխհարաբերությունները։



Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, Հայկական PR դպրոցի հիմնադիր, Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանն անգնահատելի է համարում հանրային կապերի դերը բոլոր ոլորտներում՝ լինի պետական կառավարման համակարգ, գործարար միջավայր, թե մշակութային նախաձեռնություն։ «Ռազմավարական հաղորդակցությունը հնարավորություն է տալիս կազմակերպություններին արդյունավետ կերպով հաղորդակցվել իրենց թիրախային լսարանների հետ, ձևավորել և պահպանել իրենց հեղինակությունը, ինչպես նաև արագ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին։ Հայաստանում, հանրային կապերի ոլորտը զարգացման հետաքրքիր փուլում է, մենք այսօր ունենք պրոֆեսիոնալ PR մասնագետներ, որոնք ձգտում են նորարարական լուծումներով ներկայանալ հանրույթին՝ կիրառելով առաջադեմ մեթոդներ և տեխնոլոգիաներ։



Սակայն մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ շատ ղեկավարներ նախընտրում են հասարակության հետ շփվել ուղիղ հաղորդակցության միջոցով, քարոզչական մեթոդներն օգտագործելով և անտեսելով հետադարձ կապի կարևորությունը։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ եկել է ղեկավարների կրթման ժամանակը, այն ղեկավարների, որոնք անտեսում են հասարակության հետ հաղորդակցումը։ Հանրային կապերի ոլորտում հաջողությունը կախված է ռազմավարական և ստեղծարար մտածողությունից, ճկունությունից և գաղափարներ առաջխաղացնելու պատրաստակամությունից»։

Հայկական PR ասոցիացիան հետազոտության ընթացքում հարցման է ենթարկել թվով 9800 մարդ, որից 6700-ը` կին և 3100-ը` տղամարդ: Խորքային և մանրամասն հարցազրույցներ են իրականացվել 280 ոլորտային մասնագետների հետ։ Փորձագիտական հարցման է ենթարկվել 120 հանրային կապերի մասնագետ, 99 տարբեր լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ։ Իրականացվել է 42 ֆոկուս խմբային հանդիպում, յուրաքանչյուր խմբում՝ 12 ներկայացուցիչ, ընդհանուր հաշվով 504 մարդ, որից 287-ը կին, 217-ը՝ տղամարդ, որից 16-25 տարեկան 105 հոգի, 25-35` 80, 35-45` 159, 45-60`81 և 60-ից բարձր՝ 79 մարդ: Նշենք, որ ֆոկուս խմբերում ներառվել են ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։ Դիտարկվել են սոցիալական մեդիան, ԶԼՄ-ներն ու տեղեկատվական տարբեր ալիքներ։ Հարցման ենթարկված Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները գնահատել են հատկապես պետական կառավարման համակարգում հանրային կապերի մասնագետների աշխատանքը։ Մշտադիտարկումից և որակական վերլուծությունից հետո ավտոմատացված համակարգերի միջոցով իրականացվել է քանակական վերլուծություն, որից առանձնացվել է լավագույն տասնյակը, հետագայում նաև լավագույն եռյակը։ Իսկ պրոֆեսիոնալ և հեղինակավոր մասնագիտական հանձնաժողովի անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրել են լավագույնին։



Հայկական PR ասոցիացիան PR մրցանակաբաշխության առաքելության առանցքում հանրային կապերի մասնագետների դերի բարձրացումն է, խրախուսումն ու արժևորումը։

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, PR խորհրդատու  Զաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ,  դոկտոր Վազրիկ Բազիլն է:


Անդամները՝  


Հրաչուհի-Մերի Պողոսյան՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար, Հայաստան, 


Միրօ Խանզադյան՝ ամերիկահայ PR մասնագետ, լրագրող, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր, ԱՄՆ, 


Աշոտ Ալեքսանյան՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրյալ գիտնական, Հայաստան,


Ռուզաննա Իվանյան՝ քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Ռուսաստան


Շուշան Սարդարյան՝ հաղորդակցության և PR խորհրդատու, Գազպրոմ Արմենիայի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության ղեկավար


Աստղիկ Ավետիսյան՝ Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական PR դպրոցի հիմնադիր, Հայաստան):   


Գիտահետազոտական խմբի ղեկավարը Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության և գիտության ոլորտի միջազգային խորհրդատու և փորձագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանն է։ 




Տարվա նախաձեռնություն

•    Սալոմե՝ ճակատագրական կնոջ վերադարձ 

•    Հայասաթ-1

•    Հայաքվե


Մշակութային PR

•    Տիգրան Համասյանի համերգը Խուստուփի ստորոտում 

•    Օպերա բաց երկնքի տակ 

•    Newmag Winter Fast2024 


Տարվա ԶԼՄ

•    Արևիկ ռադիոկայան՝ գյուղերի բնակավայրերի պատմությունները երիտասարդների մեկնաբանությամբ 

•    «Շողակաթ» հեռուստաընկերություն՝ ազգային, հոգևոր և կրթական ծրագրերի ներկայացմամբ

•    Արցախի հեռուստաընկերություն՝ Արցախի հարցի լուսաբանում, արցախցիների հիմնախնդիրների լուսաբանում


Տարվա քաղաքական գործիչ

•    Արմեն Աշոտյան

•    Արծվիկ Մինասյան

•    Ալեն Սիմոնյան


Տարվա մամուլի քարտուղար

•    Գոռ Աբրահամյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ 

•    Խաչանուշ Գրիգորյան - ՀՀ ԿԳՄՍՆ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ

•    Զարուհի Մանուչարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար


Կորպորատիվ PR

•    Հայկական բարեգործական ընդհանուր միություն

•    Էվոկաբանկ

•    Դիջիթեյն


Տարվա ճգնաժամային կառավարում

•    Ամերիաբանկ

•    Զովք սուպերմակետների ցանց

•    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ՝ հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան


Տարվա թվային ինֆլուենսեր

•    Հատուկ մրցանակ՝ Կամո Թովմասյան (Կամոբլոգ)


Տարվա իրադարձություն

•    DigiTec 

•    Ապագա Հայկականը համաժողով

•    Doing Digital 2023


Իմիջային PR

•    Ծանրամարտի եվրոպայի առաջնությունը Հայաստանում

•    Վարդավառի հանրահռչակումը «Միկի Մաուսի զվարճանքի տունը» անիմացիոն ֆիլմում

•    Հայկական տիկնիկ «Սիրուշո»


Սփյուռքի ԶԼՄ

•    Զարթոնք մեդիա 

•    Armenian Weekly

•    Armenian Report


Տարվա հանրային գործիչ

•    Ավետիք Չալաբյան

•    Ռուբեն Վարդանյան

•    Էդգար Ղազարյան


Տարվա PR տեխնոլոգիա

•    «Տիկին նախարար» ֆիլմ 

•    Համերգ տանիքում

•    Ֆեստիվառ մշակութային փառատոն


Նորարարական PR

•    Ինժեներական քաղաք

•    SADA systems 

•    Renderforest


Թվային PR

•    Քրիստոնեական արժեքների հանրայնացում՝ Թովմաս Առաքելյան

•    Հայկական ֆիլմերի յութուբյան ալիք՝ Կինոկենտրոն

•    Կիբեր-անվտանգության արշավ ՝ Meta-յի և Cyber HUB- ի համագործակցությամբ կիբեր անվտանգության բարձրացում META-ի հարթակներում, նկարահանվել է Սահակյանց ստուդիայի կողմից


Հատուկ մրցանակ

•    Դավիթ Գրիգորյանին՝ մշակութային բազմաթիվ ծրագրերի և նախաձեռնությունների հանրայնացման համար

•    Գոռ Փելեշյանին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանին անվան թատրոնը հանրային մեծ լսարաններին  հասանելի դարձնելու համար։ 


Հայկական  PR մրցանակաբաշխություն 2024-ին ավելացել է ևս երկու անվանակարգ՝ Տարվա թվային PR և Տարվա թվային ինֆլուենսեր։ 


Այս տարվա նորամուծությունն այն էր, որ Հայկական PR ասոցիացիան ստեղծել է արհեստական բանականությամբ հաղորդավար՝ PRյանը։ 


Հայկական PR ասոցիացիայի գործընկերները՝ Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիր,


«Նռնենի հաուս» ընկերություն, «Էլեգիա» քառյակ-նվագախումբ, PRractice ռազմավարական հաղորդակցության գործակալությունը։ 


Ինֆորմացիոն գործընկերները՝ Tert.am, ABnews, News.am, Armenpress և Երևանը և երևանցիները։ 


















Comments


bottom of page