Search

Վարչապետի հեռացման հարցը իրավական, խորհրդարանական դաշտ բերելու օրակարգն այլևս սպառված է. Տոնոյան


Վարչապետի հեռացման հարցը իրավական, քաղաքակիրթ, խորհրդարանական դաշտ բերելու օրակարգն այլեւս սպառված է, ցավոք սրտի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Որովհետեւ մենք արդեն երկու օր փորձում ենք հարցը բերել խորհրդարանի դահլիճ՝ քննարկումների մակարդակով, հասկանալ ելքերը, բայց «Իմ քայլը» խմբակցությունը շատ հստակ ասաց, որ ես թքած ունեմ, որ մենք կորցրել ենք Արցախի տարածքի մեծամասնությունը, որ Շուշիում արդեն նամազ է հնչում: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի բարեհաճել իր թիմի անդամներին չի տեղեկացրել իր կողմից ստորագրելիք որոշման մասին: Նիկոլ Փաշինյանը բացեիբաց թքել է ՀՀ նախագահի ինստիտուտի ճակատին, ում համար արժեք ուներ Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի այսօր կայացած հանդիպումը: Նման որոշում ստորագրելուց հետո Նիկոլ Փաշիյանը պետք է մտներ ֆեյսբուք, ծնկաչոք ներողություն խնդրեր ժողովրդից եւ ասեր, որ ես փորձում եմ արժանապատվության վերջին գրամները պահպանելով հեռանալ: Սա Նիկոլ Փաշինյանի փրկվելու միակ ելքն էր լինելու, անվտանգության միակ երաշխիքն էր լինելու: Այսօր էլ հայի արյուն թափելու գնով նա պատրաստվում է պահել իր աթոռը, բայց չի ստացվելու վստահաբար»,-ասաց նա:

Փաշինյանի հրաժարականի պահանջին այս պահի դրությամբ միացել են Հայաստանի հետևյալ համայնքները

Բահրեյնը թույլ չի տա Պաղեստինի գրավյալ տարածքում արտադրված իսրայելական ապրանքների ներմուծումը

Ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանից շուրջ 32 000 փախստականների վերադարձը Ղարաբաղ

Փարիզում բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել

Գերմանացի գործարարները մերժում են ԱՄՆ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ

Ռուստամ Մուրադովը հանդիպել է մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ

Ինքը ձախողել է, չի կարողացել. Իշխան Սաղաթելյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: