top of page

Կտրոնների տրամադրման գործընթացը սպասարկման կետերում շարունակվում է. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Jan 21, 2023
1 min read



Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը սպասարկման կետերում շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից: Տրամադրումն իրականացվում է բոլոր սպասարկման կետերում ու շարունակվելու է մինչև չորեքշաբթի օրը ներառյալ (այդ թվում նաև ոչ աշխատանքային՝ շաբաթ և կիրակի օրերին): Հիշեցնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման սպասարկման կետերը, պայմանավորված էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներով, ֆիքսված ժամանակահատվածով (ք. Ստեփանակերտ՝ 3 ժամ, շրջկենտրոններ՝ 2 ժամ) դադարեցնելու են իրենց աշխատանքը:

 
 
 

Comments


bottom of page