Search

Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ:

Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։

Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է այն փաստը, որ չնայած հարցին առնչվող տարակարծություններին՝ հրապարակային ելույթներն ընթանում են բարեկիրթ մթնոլորտում:

Վահրամ Դումանյանը հետագայում, ըստ անհրաժեշտության, ստեղծագործական ծրագրերի քննարկումը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Բութ հայացքներով ոստիկանները քաշքշում և «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին. Իշխանյան

Եղվարդում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողություն

«Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներն այցելել են բերման ենթարկված քաղաքացիներին

Իրանական վառելիքի մատակարարումները խախտում են երկրի ինքնիշխանությունը. Լիբանանի վարչապետ

Չեմ պատրաստվում ներկա գտնվել այդ միջոցառմանը. Թեհմինա Վարդանյան

Թալիբները հայտարարել են, որ աղջիկներն առաջիկայում կվերադառնան Աֆղանստանի դպրոցներ

Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png