top of page

Նիկոլը և նրա խամաճիկները սկսել են խաղալ վերջին գործողությունը. Արթուր Թովմասյան

Nov 30, 2020
1 min read

Հասարակական և քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ Ազգի և պետականության կործանումը

«Հայ ազգի կործանումը» խորագրով ներկայացման բեմադրող ռեժիսորը, գլխավոր պրոդյուսերները, Նիկոլը և նրա խամաճիկները սկսել են խաղալ վերջին գործողությունը: Սկսվել է այսպես կոչված Հայաստանը վրացական ուղղով տանելու փորձը: Էկոնոմիկայի նոր նախարարը հայտարարեց, որ ժամանակն է տնտեսական համագործակցություն սկսել հարևանների հետ, շրջանառության մեջ դնելով նոզ թեզեր և օրակարգ բերելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործընկերության հարցը: Նիկոլն ու իրա իշխանական ժեխը հստակ պատկերացնում են այդ սխեման և հաստատուն քայլերով գնում են այն իրականացնելու ուղղությամբ (ակամայից հիշեցի թուրքականացված Բաթում քաղաքը):

Ակնհայտ է, որ Նիկոլի պետություն կառավարելու գործընթացը մոլուցքի է վերածվել և խելագառության է հասել, ուստի նրա համար նշանակություն չունի քրիստոնեական Հայաստան ղեկավարել, թե՛ թուրքական վիլայեթ։

Հիշեցնեմ. Նիկոլի կառավարման առաջին իսկ օրվանից, տեսնելով նրա հետևողական քայլերը՝ Արցախյան հերոսների և բարձր սպայական կազմի արժեզրկումը , հետո հարձակումը հայ առաքելական եկեղեցու, մշակույթի և հայ ավանդական ընտանիքի վրա, ես`ընկերներիս հետ միասին, բազմիցս գրել ու բարձրաձայնել եմ, որ այսպես կոչված «նիկոլ» պրոեկտը ունի մի գերագույն նպատակ՝ Արցախ հանձնելը, որին շատ-շատերը թերահավատորեն են մոտեցել։ Փաստացի ունենք այն, ինչ ունենք. Արցախը հանձնված է:

Հիմա էլ զգուշացնում եմ. իշխանությունը զավթած Նիկոլն ու իրա թուրք-սելջուկները սկսել են Հայաստանի վաճառքը։

Ասում են, իրական ճշմարտությունը միշտ էլ անհավանական է ... , դուք էլ ե՞ք դեռ կարծում, որ դա անհավանական է»։

 
 
 

Comments


bottom of page