top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բացառիկ դասընթացներ՝ գործող և ապագա լրագրողների համար


Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը 2023 թվականի փետրվարին Երևանում հանդես կգա հատուկ դասընթացների շարքով։ Դասախոսություններն առաջին հերթին նախատեսված են ապագա լրագրողների՝ լրագրություն մասնագիտությունն ընտրած ուսանողների, ինչպես նաև գործող լրագրողների /որպես վերապատրաստում/ և այլ մասնագիտություն ունեցող երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել մասնագիտական /տնտեսական, մշակութային/ լրագրությամբ։ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն արդեն շուրջ հինգ տարի է՝ հատուկ դասընթացներով հանդես է գալիս մոսկովյան տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնավորապես, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (МГИМО) Միջազգային լրագրության ֆակուլտետում, լրագրության ոլորտի կարեւորագույն թեմաների վերաբերյալ՝ ժամանակակից հրապարակային դաշտի, ԶԼՄ–ների առանձնահատկությունները, արդի լրագրության ձեւերն ու տեսակները եւ այլն։ Տեղերը սահմանափակ են, որպես ունկնդիր գրանցվելու համար մինչև ս․թ․ դեկտեմբերի 13-ը ցանկացողները պետք է լրացնեն իրենց տվյալներն այս հղումով։ Մասնակցությունը որոշելու համար ս․թ․ դեկտեմբերի 15-25 բոլոր գրացված անձիք կհրավիրվեն հարցազրույցի։ Նախապատվությունը կտրվի լրագրություն մասնագիտությունն ընտրած ուսանողներին:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page