top of page

Մեծ Բրիտանիան մտադիր է 2023թ. պահպանել կամ ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը

Nov 28, 2022
1 min read

Մեծ Բրիտանիան մտադիր է 2023թ. պահպանել կամ ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը, նշված է այն ելույթում, որով երկուշաբթի հանդես է գալու այդ երկրի վարչապետ Ռիշի Սունակը։

«Չկասկածեք։ Մենք Ուկրաինային կաջակցենք այնքան, որքան կպահանջվի։ Մենք կպահպանենք կամ կավելացնենք մեր ռազմական օգնությունը եկող տարի»,- նշված է Սունակի ելույթում, որից մեջբերումներ է կատարել Guardian թերթը։

Հայտարարության համաձայն՝ Բրիտանիան Ուկրաինա կմատակարարի նոր օգնություն հակաօդային պաշտպանության համար, որպեսզի «պաշտպանի ուկրաինացի ժողովրդին եւ կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքը, որի վրա նրանք հենվում են»։

 
 
 

Comments


bottom of page