top of page

Իշխող կուսակցությունը տեղական ընտրություններին առաջատարն է ձայների 48,56 տոկոսով. Վրաստանի ԿԸՀ

Oct 3, 2021
1 min read


Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին առաջատարն է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից թեկնածու Կախա Քալաձեն, սակայն, ըստ ամենայնի, առաջին փուլում նրան չի հաջողվի հաղթել: Այդ տվյալները Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է մայրաքաղաքի տեղամասերից ստացված 41,61 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո, հաղորդում է Նովոստի Գրուզիա-ն: Նախնական արդյունքներով՝ Քալաձեն հավաքում է ձայների 45,5 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ երկրի խոշորագույն «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Նիկա Մելիան՝ 64,13 տոկոս: Նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, որն առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իր՝ «Հանուն Վրաստանի» կուսացկությունից, նախնական տվյալներով, հավաքել է 8,97 տոկոս ձայն: Ինչ վերաբերում է Թբիլիսիի սաքրեբուլոյի (քաղխորհուրդ) ընտրություններին, համամասնական համակարգով .Վրացական երազանքը» ստանում է 40,674 տոկոսը, «Միասնական ազգային շարժումը»՝ 29,38 տոկոս, «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 8,49 տոկոս, «Լելոն»՝ 3,37 տոկոս: Վրաստանում հոկտեմբերի 2-ին կայացել են ՏԻՄ ընտրություններ: Քաղաքացիներն ընտրել են 64 քաղաքապետ եւ 1 388 պատգամավոր շրջանների ժողովներում (սաքրեբուլո): Սաքրեբուլով ընտրվում է խառը համակարգով՝ համամասնական եւ մեծամասնական: Թբիլիսիի քաղխորհրդի անցումային շեմը 2,5 տոկոս է, մնացածների դեպքում՝ 3 տոկոս: Ընտրություններին ընդամենը մասնակցել է 43 կուսակցություն: Ընտրատեղամասերը փակվել են 20:00-ին: Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ այդ ժամանակ մասնակցությունը կազմել է 51,92 տոկոս:

 
 
 

Comments


bottom of page