top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 220 նոր դեպք. Մահացել է 2 քաղաքացի

Jul 21, 2021
1 min read

Հայաստանում հուլիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 220 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227936 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1282345 վերջին մեկ օրում` 4875 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3665 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 162-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 218585 անձ` վերջին մեկ օրում 56 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4573 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1113 է:

 
 
 

Comments


bottom of page