top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք կարծում ենք, որ րոպե շուտ քաղաքական փոփոխություններ պետք է տեղի ունենան. Էնֆիաջյան


«Մեր կողմից հապաղում չկա, այդ հարցերը մեր թիմում քննարկման առարկա են դառնում, հաշվի ենք առնում բոլորի կարծիքը: Տվյալ պարագայում մենք մեր դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք: Մեր դիրքորոշումն է օր առաջ գնալ արտահերթ ընտրությունների»,-այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ի համար էակա՞ն է, թե որ ընտրական օրենսգրքով կլինեն ընտրությունների՝ հին, թե նոր, Էնֆիաջյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի համար էական է, որ ժողովրդի կամարտահայտությունը լինի գերակա: Մենք տարբեր ժամանակահատվածներում հայտարարել ենք, որ համապետական ցուցակներով ընտրությունների մասնակցելու տարբերակը ԲՀԿ-ի համար ընդունելի է»:

Ինչ վերաբերում է պնդմանը, որ ընդդիմադիր ուժերն իրականում չեն ցանկանում արտահերթ ընտրություններ, քանի որ իրենց ունեցածից ավելի քիչ ձայն են հավաքելու, նա ասաց. «Մենք կարծում ենք, որ րոպե շուտ քաղաքական փոփոխություններ պետք է տեղի ունենան: Պահպանելով սահմանադրականությունը, կայունությունը, մենք գտնում ենք, որ դրա լուծումը ընտրություններն են»:



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page