Search

Քննարկվել է Ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը զեկուցել է, որ բարեփոխումների նպատակն է՝ Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության հիմնմամբ ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ոստիկանություն: Փոխոստիկանապետի համոզմամբ՝ իրականացվող բարեփոխումների արդյունքում ապահովվելու է ոստիկանության համակարգի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականության բարձրացումը: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են օպերատիվ կառավարման համակարգի արդիականացմանը, ինչպես նաև վերը նշված աշխատանքների ապահովման ուղղությամբ օրենսդրական նախագծերի մշակման ու փոփոխությունների իրականացման աշխատանքները: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երևանում ձևավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են ուսումնական գործընթաց: Պարեկային ծառայությունը համալրվելու է նոր, ժամանակակից ավտոմեքենաներով՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ծառայողներն ունենալու են նոր հանդերձանք ու համազգեստ: Զեկուցվել է, որ օպերատիվ կառավարման կենտրոնի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական կենտրոնի գործունեության արդյունքում ևս կբարձրանա պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը, ինչը կնպաստի նաև վերահսկողության բարձրացմանն ու աշխատանքներն առավել համակարգված իրականացնելուն: Հաջորդիվ քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց: Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքների ընթացքը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարի խոսքով՝ ՆԳՆ-ի ձևավորման նպատակն է ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բարձրացումն ու որպես խորհրդարանական կառավարմամբ պետություն՝ Ազգային ժողովի առաջ հաշվետվողականության ապահովումը: Նոր նախարարության հիմնմամբ իրականացվելու է նաև ոստիկանության և քաղաքացիական լիազորությունների տարբերակում. ոստիկանությունն զբաղվելու է բուն հանցավորությամբ դեմ պայքարի գործառույթներով, իսկ քաղաքացիական ծառայությունները կկենտրոնացվեն նախարարության կազմում: Վերջինս նաև կլինի այն մարմինը, որ կապահովի ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակականությունը: Ներկայացված օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները՝ վերը նշված միջոցառումներում իրականացնել անհրաժեշտ լրամշակում և ապահովել դրանց իրականացումը սահմանված ժամկետներում:

Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. Ղազինյան

1988թ.վայրագությունները խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան. ՀՀ ՄԻՊ

Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ

Ռուս գիտնականները հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը

ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական լաբորատորիան փորձարկել է «Ոսկե հորդա» բարձր ճշգրտության զենքի համակարգը

Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց. ՊՆ

Սև ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: