top of page

Մարկ Ցուկերբերգը չի համոզել ինձ չեղարկել ծրագրերը. Ֆրանդենբերգ

Jan 31, 2021
1 min read

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուցկերբերգը չի համոզել Ավստրալիայի իշխանություններին հրաժարվել տեխնոլոգիական հսկաների նկատմամբ օրենք սահմանելու ծրագրերից, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրայդենբերգը ABC հեռուստաալիքին:

Ավստրալիայում իշխանությունների նախաձեռնությամբ նախապատրաստվում է օրինագիծ, համաձայն որի՝ տեխնոլոգիական հսկաները կպարտավորվեն քննարկել տեղական պարբերականների եւ հեռարձակողների հետ կոնտենտի համար վճարները:

Պայմանավորվածության բացակայության մասին գինը կորոշվի պետության կողմից: Հաղորդվում է, որ Google-ը սպառնացել է անջատել իր ինտերնետային որոնման ծառայությունն Ավստրալիայում: Facebook-ի ներկայացուցիչը նաեւ հայտարարել է Ավստրալիայում սոցցանցի լուրերի բաժինն արգելափակելու հնարավորության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մարկ Ցուկերբերգը չի համոզել ինձ չեղարկել ծրագրերը»,-հայտնել է Ֆրանդենբերգը:

 
 
 

Comments


bottom of page