Դուք թշնամուն հանձնել եք Սյունիքի ամենակարևոր բարձունքները. Զոհրաբյան
Dec 24, 2020
1 min read

Քիչ առաջ մենք լսեցինք Գորիսի քաղաքապետին, ով ասաց, որ Որոտան համայնքում 12 տուն հանձնվում է թշնամուն: Այս մասին Կառավարության շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Երբ Պաշտպանության նախարարությունն անպատասխանատու հայտարարություն է անում և ասում, որ Սյունիքին վտանգ չկա, ես հիմա ուզում եմ Ձեզ դիմել, պարոն Վաղարշակ Հարությունյան, գնացեք Սյունիք, ես ասում եմ՝ որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, ով ամեն համայնքն անգիր գիտի: Դուք թշնամուն հանձնել եք Սյունիքի ամենակարևոր բարձունքները, հանձնել եք այնպիսի հատվածներ, որ նոր պատերազմի դեպքում մենք կորցնելու ենք Սյունիքը»:




Comments