Լեռնագոգ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Nov 6, 2020
1 min read

Նոյեմբերի 5-ին, ժամը 20:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղում անասնակեր է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա: Պարզվել է, որ այրվում է մոտ 5300 հակ անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 20 փրկարար ծառայող և համայնքապետարանի մեկ տրակտոր։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկի կողմից սահմանվել է հերթապահություն։




Comments