top of page

Ագրեսիվ հռետորաբանությունը չի նպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը․ Զախարովա

  • Anews
  • Oct 9, 2020
  • 1 min read

Ագրեսիվ հռետորաբանությունը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անհրաժեշտ է հստակ գործողություններ ձեռնարկել՝ ուղղված տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:

«Ոչ մի ագրեսիվ հայտարարություն երբեք չի հանգեցնի ցանկալի արդյունքի, եթե, իհարկե մենք իսկապես անկեղծորեն ցանկանում ենք հասնել լարվածության թուլացմանը»,- ասել է նա:      «Եթե ագրեսիվ հայտարարությունները կարողանային լուծել այդ խնդիրը, երևի շատ ավելի հեշտ կլիներ, և ընդհանրապես որևէ խնդիր չէր լինի։ Հարցն այն է, որ դրանք ոչ միայն չեն նպաստում նպատակին հասնելուն, այլև կարող են սրել իրավիճակը»:

 
 
 

Comments


bottom of page