top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սա ըստ էության շատ հրատապ խնդիր է, որը անհրաժեշտ է լուծել քաղաքական մակարդակում․ Մխիթարյան


Ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը: Խախտված է Արցախի երեխաների կրթության իրավունքը, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները զրկված են հարազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից։


«Իհարկե իդեալական տարբերակը կլիներ այն, որ երեխաների բոլոր իրավունքները ապահովվեին, այդ թվում նաև կրթության իրավունքը, որովհետև շատ իրավունքներ հիմա խախտված են և այդ իրավիճակը շարունակվում է արդեն ավելի քան 1 ամիս։ Սա ըստ էության շատ հրատապ խնդիր է, որը անհրաժեշտ է լուծել քաղաքական մակարդակում, միջպետական հարաբերություններում, միջազգային հարաբերություններում հարցը բարձրացնել և հատկապես ներգրավել միջազգային կառույցներին։ Մեր քայլերը պետք է ուղղված լինեն ժամ առաջ այդ իրավունքի վերականգնմանը և լիակատար հնարավորություն տալուն, որպեսզի մեր բոլոր երեխաները, ուսանողները, սովորողները կարողանան իրացնել իրենց կրթության իրավունքը», – ասում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։



«Շրջափակման առաջին իսկ օրվանից աշխատում ենք Արցախի Հանրապետության ՄԻՊ–ի աշխատակազմի հետ մեկտեղ մշտադիտարկումներ ենք անում և արդյունքները հավաքագրելով՝ համատեղ զեկույց պատրաստում, դրանք համապատասխան միջազգային կառույցներին ուղարկում։ Հայաստանում ՄԱԿ–ի կոնվենցիայի մանդատը իրականացնողը համարվում է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Մանդատի շրջանակներում մենք բոլոր կառույցներին իրազեկող համապատասխան նամակներով ուղերձներ ենք ուղարկում, նաև հաշվետվություններ ու զեկույցներ՝ իրավիճակի վերաբերյալ։ Բայց, ցավոք անընդհատ խոսելուց անդին, որևէ գործնական քայլ չի իրականացվում և այն ակնկալիքը, այն պատշաճ արձագանքը, որ կարելի էր ունենալ միջազգային կառույցների կողմից, չունենք։ Կան ուղերձներ, հայտարարություններ, բայց գործողություն՝ առայժմ ոչ», – ասում է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page