top of page

Եվրամիության առաջնորդները առաջիկա օրերին կքննարկեն Ուկրաինայի հայտը

Mar 7, 2022
1 min read

Եվրամիության առաջնորդները առաջիկա օրերին կքննարկեն դաշինքին միանալու Ուկրաինայի հայտը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Համերաշխությունը, բարեկամությունը եւ ԵՄ-ի աննախադեպ օգնությունն Ուկրաինային անսասան են։ Առաջիկա օրերին մենք կքննարկենք Ուկրաինայի անդամակցության հայտը»,- գրել է նա Twitter-ում: Եվրամիության առաջնորդները նախատեսում են հինգշաբթի Փարիզում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկել Ուկրաինայի պատերազմը եւ ԵՄ-ին անդամակցության երկրի հայտը:

 
 
 

Comments


bottom of page