top of page

Բլինքենն ու Լավրովը հեռախոսային բանակցություններ են վարել

Feb 16, 2022
1 min read

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնական աղբյուրին։ Նրա խոսքով, երբ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները «վերջին անգամ խոսել են, պայմանավորվել են կապի մեջ մնալ»։ Պետքարտուղարության ներկայացուցիչը զրույցի բովանդակության մասին տեղեկություն չի հայտնել։

 
 
 

Comments


bottom of page