Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ են իրականացրել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում
Jul 30, 2021
1 min read

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հուլիսի 30-ին պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ և գործնական պարապմունքներ են իրականացրել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:
Կենտրոնից հայտնում են, որ ականային վտանգի իրազեկման դասընթացները կազմակերպվում են ճամբարում հանգստացող բոլոր երեխաների համար: Այս տարի ճամբարին մասնակցում են տարբեր տարիքի երեխաներ Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից, Երևանից և Արցախի Հանրապետությունից:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կազմակերպած դասընթացների հիմնական նպատակն է սովորեցնել երեխաներին անվտանգ վարքագծի կանոնները:




Comments