top of page

Լեռնիկ Մխիթարյանի հիշատակին. Սաթենիկ Թամամավեյան

Dec 16, 2020
1 min read


Շրջափակում էր ու ելքը չկար, Առյուծներն ավաղ թակարդն են ընկել, Նրանք փնտրում են մի զորեղ հնար, Ո՞վ կփրկի նրանց, կդառնա ընկեր։

Երբ լուրը լսեց, չգտավ հանգիստ. -Առյուծ տղերքը` գայլի երախո՞ւմ Թեև հեռու էր նա մարտի դաշտից, Իր գործն այնտեղ էր` տաքուկ սենյակում։

Լեռնիկը գնաց օգնության հասնի, Չլսեց իրեն հետ պահող կանչին, Ուշ տեղ հասնելու վախն էր տանջում, Օգնության ձայն էր դեռ իր ականջին։

Անցան օրերը, հազիվ տեղ հասավ, Մինչ շրջափակման պատվարը ճեղքեց, Երբ առյուծներին կենդանի գտավ, Սրտի տագնապը մի կերպ ամոքեց։

Հասավ ու փրկեց առյուծ տղերքին, Սակայն թշնամին խոցեց մեքենան, Հրդեհ բռնկվեց, հասավ երկնքին, Բոցերը կպան Աստծո դռանը։

Պարեց կրակն այն պարը իր վայրի, Իր սև բոցերով ծափեր էր զարկում, Առյուծ տղերքին ուր որ է կայրի, Պահել է նրան իր հրե գրկում։

Լեռնիկը նետեց իրեն բոցի մեջ, Ու կյանքեր փրկեց,կյանքեր դեռատի, Ոտքերը կերան կրակներն անվերջ, Ձեռքերը մնաց լոկ առանց մատի։

Իր կյանքի գնով 13 մարտիկ, Նորից կյանք առան այս արևի տակ, Օղորմի տվե՛ք Լեռնիկին, մարդի՛կ, Ձեզ համար դարձավ լուսե նահատակ։

Հեղ. Սաթենիկ Թամամավեյան

 
 
 

Comments


bottom of page