top of page

Այն ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը իրականում սուտ է. Գեղամ Մանուկյանը հրատապ բրիֆինգով

  • Anews
  • Feb 17, 2023
  • 1 min read

Updated: Feb 17, 2023


ree

Այն ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, այն իբր համաձայնությունները, որ Անկարայում կայացել են Արարար Միրզոյանի եւ Չավուշօղլուի միջեւ, իրականում սուտ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Այն ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, այն իբր համաձայնությունները, որ Անկարայում կայացել են Արարար Միրզոյանի եւ Չավուշօղլուի միջեւ, իրականում ՍՈՒՏ են։ Վաղուց արդեն մշակված ծրագիր է։ Մինչ 44-օրյա պատերազմն արդեն այս ամենը մշակված, ծրագրված, պատրաստված է եղել։Ամբողջական բացահայտումն արդեն կանեմ ուրբաթ՝ Ազգային ժողովում։ «Հայաստան» խմբակցության դալիճում, ուրբաթ, ժամը 12-ին հրատապ բրիֆինգ։ Փաստերով, փաստաթղթերով, հղումներով ու թվերով։ Ազգադավները չեն հաջողելու։ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է։ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»,- գրել է նա:Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը կառավարության նիստին հայտնել էր, որ Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները եւ առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին:

 
 
 

Comments


bottom of page