«Պատիվ ունեմ»-ն առաջարկում է Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել
Jul 27, 2021
1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»:




Comments