top of page

Մարտունիում ականի վրա պայթած տղամարդը կորցրել է ոտնաթաթը

Jul 12, 2021
1 min read

Արցախի Մարտունու շրջանում ականի վրա պայթած հայ տղամարդու կորցրել է ոտնաթափը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Համաձայն աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել:

Դրանից հետո ռուս զինվորականները հայկական մեքենան ուղեկցել են սկզբում մինչև Մարտունու հոսպիտալ, ապա Ստեփանակերտ, որտեղ տղամարդուն վիրահատել են: Նա ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը:

Տղամարդը դեռ հոսպիտալում է, նրա վիճակը կայուն է։

 
 
 

Comments


bottom of page