top of page

Ազգային ժողովն այսօր երկրորդ անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին

May 10, 2021
1 min read

ՀՀ Ազգային ժողովն այսօր կայացած հատուկ նիստում երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հարցի քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 1–ը դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, ձեռնպահ` 76–ը, կողմ` 1–ը։ Իրավունքի ուժով ԱԺ֊ն արձակվեց։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:

Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում:

 
 
 

Comments


bottom of page