top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նիկոլը կորցնում է լծակները ժողովրդի աչքում. Վազգեն Մանուկյան


«Մենք Թուրքիայի հետ ունեցել ենք բարդ հարաբերություններ եւ նախկինում եւ հիմա: Բայց այժմ, երբ դեռ նույնիսկ պատերազմը չի ավարտվել, ընդամենը զինադադար է, որից առաջ մեր դեմ եղել է թշնամի Թուրքիա: Դրանից հետո գնար իր մոտ բարեկամության, ուղղակի անհեթեթություն է»,-այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Դեմիճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ կոմունիկացիաները կբացվեն այնքան, ինչքան դա կուզենան Ադրբեջանն ու Թուրքիան:

Վազգեն Մանուկյանը խոսեց նաեւ ներքաղաքական զարգացումների մասին՝ նշելով, որ Հայաստանում հիմա երկու պրոցես է գնում. «Մի կողմից Նիկոլ Փաշինյանն ամրացնում է իր վարչական ռեսուրսը, չեզոքացնում է բանակին, կաշառում է ոստիկանությանը, օգտագործում է ԱԱԾ-ին: Նա իր ձեռքն է վերցնում լծակները, բայց ինչպես պարզվում է՝ այնքան էլ վստահ չի վերցնում, որովհետեւ ՍԴ-ի որոշումը հաստատ իր ուզածը չէր: Մյուս կողմից ինքը կորցնում է լծակները ժողովրդի աչքում»:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, հումանիտար միջանցք տալ, հետո հասկանալ՝ ինչ է կատարվելու, Մանուկյանն արձագանքեց, թե այդ առաջարկը քննարկման արժանի է։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page