top of page

ԱՀ նախագահը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչների հետ

Nov 7, 2020
1 min read

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ

     Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:

     Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է»:

 
 
 

Comments


bottom of page