top of page

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք

Jun 27, 2022
1 min read

Հայաստանում հունիսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 139 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423243-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 4780 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3132461 է: Փաստացի այս պահին բուժվում է 178 պացիենտ, ավելացել է 76-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412755 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 62 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է 1 մահ. մահացածների թիվը 8626 է:

 
 
 

Comments


bottom of page