top of page

Իրանը թույլ չի տա, որ արտաքին որևէ գործոն ազդի ազգային շահերի վրա

Mar 7, 2022
1 min read

«Մենք թույլ չենք տա, որ Վիեննայի բանակցություններում որեւէ արտաքին գործոն ազդի մեր ազգային շահերի վրա»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ Իրանի խորհրդարանում մի խումբ պատգամավորների հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։ Նա ասել է, որ Իրանը ողջունում է Վիեննայում լավ եւ ուժեղ համաձայնագրի ձեռքբերումը, եւ ընդգծել է իր կարմիր գծերին, մասնավորապես՝ արդյունավետ տնտեսական երաշխիքներին եւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերի մաքսիմալիզացմանը հավատարիմ մնալու Թեհրանի վճռականությունը։ «Վճռականորեն հավատարիմ մնալով մեր կարմիր գծերին՝ մենք թույլ չենք տա, որ Վիեննայի՝ պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցություններում որեւէ արտաքին գործոն ազդի երկրի ազգային շահերի վրա»,- ասել է նա։

 
 
 

Comments


bottom of page