Այսօրվա օրակարգային կարևոր հարցերն են, թե ի՞նչ է մեզ սպասվում և ի՞նչն է մեզ սպառնում. Ավետիսյան

Արմեն Սարգսյանը վաղուց պետք է հայտարարեր հրաժարականի մասին, որովհետև 2018 թվականից տեղի ունեցող գործընթանցներն արդեն ցույց էին տալիս, որ խաթարվելու է բոլորիս անդորրը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:
Նա մասնավորապես գրել է. «Փորձառու դիվանագետը Սերժ Սարգսյանի հետ ուներ որոշակի պայմանավորվածություններ, որոնք իրագործելու պարագայում կկարողանար իրեն զգալ նախագահին հարիր կարգավիճակում։
Ակնառու էր, որ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձներով բազմակի անգամ հիշեցրել էր, որ միակ որոշում կայացնողն ինքն է և ինչ ուզում է դա էլ կանի։
Պատերազմից առաջ և հետո հստակ էր, որ անգործության, չմտածված քայլերի, առանց հեռանկարի և առանց արժեքների քաղաքականություն է վարվում, իսկ Նախագահ Սարգսյանը որևէ կոշտ դիրքորոշում չարտահայտելով` ավելի շատ վարկաբեկվեց։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խելացի, հավասարակշռված ու դիվանագիտության բազմափորձություն ունեցող գործիչը հրաժարական է տալիս, նշանակում է, որ շատ վտանգավոր իրավիճակ է և այն ներքին հույսը, որ փայփայվում էր, որ չարի վերջը շուտով կգա, իրականություն չդարձավ։
Հասարակությունն էլ բևեռված ու անտարբեր է, մանիպուլացվելու և ապատեղեկատվության թիրախում հայտնվելու անհավանական կարգավիճակում է։
Եվ այսօրվա օրակարգային կարևոր հարցերն են, թե ի՞նչ է մեզ սպասվում և ի՞նչն է մեզ սպառնում»։




Comments