top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին


Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին: Այդ մասին հայտնեցին ԱԽ մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և կարևորել դրանց հետագա զարգացումը:

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page